Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական կայքն իր հավաստմամբ՝ հրապարակել է Վահան Մարտիրոսյանի ուղերձը

12:00, երկուշաբթի, 25 ապրիլի, 2016 թ.
Ադրբեջանական կայքն իր հավաստմամբ՝ հրապարակել է Վահան Մարտիրոսյանի ուղերձը

Ադրբեջանական «Հաքին» կայքը հերթական հակայկական քարոզչությունն է մշակել՝ որպես գործիք օգտագործելով ընտանիքի հետ Ադրբեջան փախած, այնտեղից էլ, իբրև թե, երրորդ երկիր ուղարկված հայրենադավ Վահան Մարտիրոսյանի անունը: Ծավալուն հոդվածում կայքը ներկայացնում է իր իսկ պնդմամբ՝ Մարտիրոսյանի ուղերձը՝ մեջբերելով նրա խոսքը:

Զարմանալի է, որ այս անգամ ադրբեջանական կողմը Վահան Մարտիրոսյանի խոսքը տեսանյութով չի հրապարակել, ինչն առիթ է տալիս կասկածելու, որ տեքստը գրվել է հենց քարոզչական ապարատի կողմից և հրապարակվել Մարտիրոսյանի անունով: Մեջբերենք մի հատված այդ ուղերձից, որը Վահան Մարտիրոսյանը երրորդ երկրից իբրև թե հատուկ ուղարկել է «Հաքին»-ի համար: Հատկանշական է, որ տեքստի մեջ հայկական կողմը մեղադրվում է այն անարդարությունների համար, որոնց համար որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է մեղադրում Ադրբեջանին:

«Իմ թանկագին ադրբեջանցիներ: Նախ ես կցանկանայի իմ և իմ ընտանիքի անունից անկեղծ շնորհակալություն հայտնել այս ջերմ ու հիրավի շռայլ ընդունելության համար, որ դուք մեզ ցուցաբերեցիք ձեր հրաշալի երկիր գալու առաջին իսկ րոպեներից: Նաև իմ պարտքն եմ համարում խոստովանել, որ այս մի քանի ամիսներին իմ բացահայտած Ադրբեջանն ու ադրբեջանական ժողովուրդը ոչ մի ընդհանրություն չունեն թշնամու այն կեղծ կերպարի հետ, որը Հայաստանի ապօրինի իշխանություններն այս վերջին 2 տասնամյակներում միտումնավոր ստեղծում են հայ ժողովրդի շրջանում: Հավատացած եմ, որ դուք ինձնից «լավ գիտեք, թե կոնկրետ ինչ նպատակներով են նրանք ստեղծել ու պահպանում են թշնամու պատրանքն՝ ի դեմս ձեր՝ առավել քան խաղաղասեր ու հյուրասեր ժողովրդի: Վերջին կես տարում, ինչ ես այստեղ եմ, հանդիպել եմ ձեր տարբեր քաղաքացիների հետ՝ տարբեր մասնագիտությունների ու սոցիալական շերտերի տեր, և համոզվել եմ, որ ադրբեջանական հանրության մեջ պարզապես չի կարող ի հայտ գալ քսենոֆոբիայի որևիցե երևույթ»:

20409 | 17
Facebook