Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է «Ավրորա» մրցանակի հաղթողի անունը

23:30, կիրակի, 24 ապրիլի, 2016 թ.
Հայտնի է «Ավրորա» մրցանակի հաղթողի անունը
     «Ավրորա» մրցանակը, որ շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին, ամփոփեց իր արդյունքները: Մրցանակին արժանացավ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից:
     Մարգարիտն, ով ջարդերի հետևանքով կորցրել է իր 7 երեխաներին, մայր է դարձել իր փրկած 30 հազար երեխաների համար: Մրցանակը նրան է հանձնել ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին:
     «Ես աշխարհի քաղաքացի եմ, ես մեծ ընտանիքի՝ ամբողջ մարդկության մասն եմ: Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»,- հավատացած է Մարգարիտ Բարանկիցեն:
     Առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը կունենա շարունակական բնույթ և հաջորդ անգամ կիրականացվի ուղիղ մեկ տարի անց՝ 2017-ի ապրիլի 24-ին
31546 | 1
Facebook