Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքենայում սովորաբար չօգտագործվող կոճակների կիրառումը

21:25, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Մեքենայում սովորաբար չօգտագործվող կոճակների կիրառումը
     Անգամ բազմամյա փորձ ունեցող վարորդները ոչ միշտ են կարողանում տարբերել հակամառախուղային լուսարձակների և հակամառախուղային լապտերների սիմվոլներն ավտոմեքենայում:
     Պիկտոգրամման, որի վրա պայմանական լուսային հոսքն ուղղված է դեպի ներքև, վերաբերվում է առջևի հակամառախուղային լուսարձակներին, իսկ այն, որի վրա լուսային հոսքը հորիզոնական դիրքով է` հետևի լապտերներին: Ժամանակակից ավտոմեքենայում չի կարելի միացնել հետևի լապտերներն առանց առջևի լուսարձակների: Սարքավորումների վահանակի վրա, ընդ որում, վառվում է համապատասխան սիմվոլը:
Օրվա լուսավոր ժամերին հակամառախուղային լուսարձակները թույլատրվում է միացնել մոտակա լույսի փոխարեն ճանապարհի վրա երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով: Իսկ ահա հետին հակամառախուղային լապտերները կարող են օգտագործվել միայն անբավարար տեսանելիության պայմաններում: Հիշեք այդ մասին, քանի որ հաճելի չէ գտնվել խցանման մեջ հետին հակամառախուղային լապտերները միացրած ավտոմեքենայի ետևում, քանի որ ոչ մեծ հեռավորությունից լույսի վառ աղբյուրը կուրացնում է:

     Հաջորդ կոճակն ունի ընդունված երկու նշանակում և միացնում է սրահում օդի շրջանառությունը: Այդ ռեժիմը թույլ է տալիս կանխել օդի ներթափանցումը դրսից` ճանապարհային փոշու և բանեցրած գազերի հետ մեկտեղ:
Օդի շրջանառության ռեժիմը կարելի է կիրառել նաև արագ հովացման համար ամռանը կամ սրահի տաքացման նպատակով ձմռանը: Սակայն այդ ռեժիմի դեպքում մեքենայի ապակիները հաճախ քրտնում են, այնպես որ ավելի լավ է օգտագործել այն աշխատող օդափոխիչի դեպքում:
Եվս մեկ կոճակ այնքան գաղտնի է, որ այն անգամ թաքցնում են ավտոմատ փոխանցատուփի սելեկտորի կողքին անհատական փականի տակ: Եթե Ձեր մեքենայում դասական հիդրոմեխանիկա է, ապա, ամենայն հավանականությամբ, կա նաև Shift lock կոճակը: Այդ կոճակը կիրառվում է հատուկ դեպքերում` ավտոմատի սելեկտորի հակաբլոկավորման համար: Սեղմելով այդ կոճակը փոխանցատուփի լծակն առանց խոչընդոտների անցնում է չեզոք դիրքի: Իսկ հիմա ամենաբարդը:
Այդ կոճակներն անջատում են ազդանշանային համակարգը: Եթե սեղմել այն կոճակը, որի վրա ավտոմեքենան պատկերված է թեքությամբ, ապա կարելի է էվակուացնել փակ մեքենան գիշերը` չվախենալով արթնացնել հարևաններին աշխատող ազդանշանային համակարգով: Մյուս կոճակն անջատում է ուլտրաձայնային տվիչները, որոնք տեղադրված են առաստաղի վրա: Եվ վերջապես, եթե Դուք պարբերաբար հայտնվում եք տարբեր մեքենաների ղեկին և մոռանում եք, թե որ կողմում է տեղադրված բաքի մտոցը, ապա ուղղակի նայեք վառելիքի չափման ցուցիչի վրա: Ավտոմեքենաների մեծ մասում համապատասխան պիկտոգրամմայի կողքին կա փոքրիկ սլաք, որը և նշում է ճիշտ կողմը:
Աղբյուրը` factroom.ru
13643 | 0
Facebook