Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մթերքներ, որոնք ազդում են տրամադրության վրա

00:15, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Մթերքներ, որոնք ազդում են տրամադրության վրա
     Նյարդային ու կռվարար մարդկանց healthinfo պարբերականը հորդորում է նախ հետևել սննդակարգին:
    
     Սոյայի մթերքներ: Դրանք պարունակում են նյութեր, որոնք վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են առաջացնում, ինչն էլ ազդում է տրամադրության վրա:
     Դիետիկ կոլա: Դիետիկ ըմպելիքները պարունակում են բավականին քիմիկատներ, որոնք կարող են առաջացնել գլխացավ և տրամադրության անկում:
     Շաքար: Իրականում շաքարը ոչ թե տալիս, այլ խլում է էներգիա:
     Սուրճ: Այն ազդում է ադրենալինի արտադրության վրա` առաջացնելով անհանգստություն: Դա բերում է գրգռվածության և տրամադրության անկման:
    
     Մասնագետների խոսքով` ֆոլաթթու պարունակող սպանախը, լոբին, կանաչեղենը, ինչպես նաև D վիտամինով հարուստ ուտելիքները լավ տրամադրություն ստեղծող հիմնական միջոցներից են:
Աղբյուրը` healthinfo.ua
15476 | 1
Facebook