Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է աշխարհահռչակ երգիչ Փրինսը. ԶԼՄ-ները հայտնում են նրա հոսպիտալացման գաղտնի պատճառը

10:40, ուրբաթ, 22 ապրիլի, 2016 թ.
Մահացել է աշխարհահռչակ երգիչ Փրինսը. ԶԼՄ-ները հայտնում են նրա հոսպիտալացման գաղտնի պատճառը

Կյանքի 57-րդ տարում Մինեսոտայի իր կալվածքում մահացել է աշխարհահռչակ երգիչ Փրինսը: Նրա մարմինը հայտնաբերվել է վաղ առավոտյան ձայնագրման շինությունում: Մահվան պատճառները հայտնի չէն, սակայն 6 օր առաջ նրան տեղափոխել են հիվանդանոց, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ծանր գրիպով: Սակայն ամերիկյան TMZ պարբերականը հայտնում է, որ Փրինսը հոսպիտալացվել է բնավ էլ ոչ գրիպի, այլ թմրանյութերի չափաբաժնի չարաշահման պատճառով, և հիվանդանոցում նրան հակաթմրանյութային ներարկում են արել:

Նրա վերջին խոսքն «Ինստագրամում» եղել է հետևյալը. «Միայն դու էիր կարծում, որ անվտանգության մեջ ես», որը նա կցել էր իր վերջին սելֆիին:

Իսկ վերջին գրառումը եղել է սպիտակ խորանարդը, որը նա այդպես էլ չի մեկնաբանել:
Երգչի պաշտոնական ներկայացուցիչները մեկնաբանությունների համար անհասանելի են: Նրա «Գրեմիի», «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր էր: Փրինսի ստեղծագործական գագաթնակետը 1984 թվականն է եղել, երբ թողարկվել է Purple Rain ալբոմը, որն ուղեկցվել է համանուն ֆիլմով: Ալբոմն ԱՄՆ-ում վաճառվել է 13 միլիոն օրինակով՝ ստանալով «ադամանդե» կարգավիճակ:
12321 | 1
Facebook