Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աստղիկ» բժշկական կենտրոնում զինծառայող է մահացել

13:50, հինգշաբթի, 21 ապրիլի, 2016 թ.
«Աստղիկ» բժշկական կենտրոնում զինծառայող է մահացել
     ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: «Զինվորին չհաջողվեց փրկել, որովհետև գնդակը փաստացի խոցել էր գլխուղեղը, և զարգացող ուղեղի այտուցից զինծառայողը մահացել էր»,- տեղեկացրեց Մուրադյանը` հավելելով, որ զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ էլ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը: Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ այս պահին Այրվածքաբանության կենտրոնում երկու կամավոր է գտնվում, նրանց կյանքը հաջողվել է փրկել: «Մոտ օրերս նախատեսվում է իրականացնել է վերականգնողական վիրահատություն: Կարծում եմ՝ հետագայում ևս նրանց վերակագնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,- ասաց նախարարը:
14100 | 1
Facebook