Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն Միհրան Պողոսյանին ցուցադրաբար կարժանացնի Վազգեն Խաչիկյանի ճակատագրին

22:11, երեքշաբթի, 19 ապրիլի, 2016 թ.
ՀՀԿ-ն Միհրան Պողոսյանին ցուցադրաբար կարժանացնի Վազգեն Խաչիկյանի ճակատագրին
     ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը միայն հրաժարականով «ջրից չոր դուրս չի գա»: Ասում են` իրավապահներն սկսել են ուսումնասիրել միլիոնավոր դոլարների եկամուտի մասին հրապարակումները: Ավելին, լուրեր կան, որ նրան այս օրերին արգելել են դուրս գալ Հայաստանից` իրականացվող գործողություններով պայմանավորված: Շրջանառվող լուրերի համաձայն` խառնաշփոթ է նաև Պողոսյանի շրջապատում: ԴԱՀԿ նախկին պետի շնորհիվ տարբեր պաշտոններ զբաղեցնողներն սկսել են այս ու այն կողմ ընկնել` «նոր տանիքի» փնտրտուքով: Նրանցից շատերը մտավախություն ունեն, որ առաջիկայում պաշտոնանակ կարվեն:
     Թե ինչ ապագա է սպասվում Միհրան Պողոսյանին, կարժանանա՞ Վազգեն Խաչիկյանի ճակատագրին, թե՞ 2017-ին կհայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակում, դեռ պարզ չէ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17717 | 5
Facebook