Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Առաջին անգամ վիրահատության ենթարկված սիամական երկվորյակները ծնվել են Հայաստանում

21:50, կիրակի, 24 ապրիլի, 2016 թ.
Առաջին անգամ վիրահատության ենթարկված սիամական երկվորյակները ծնվել են Հայաստանում

10 դար առաջ սիամական երկվորյակները եզակի երևույթ են եղել, որովհետև բնածին արատներով երեխաները համարվել են վատ նշան և նրանց մեծ մասին, դեռ նոր ծնված, սպանել են: Սակայն 10-րդ դարում ապրած սիամական երկվորյակ եղբայրները, որոնք միացված են եղել մեջքով, ապրել են ու դարձել ժամանակի ամենահայտնի մարդկանցից մեկը:

Պատմագիրների կողմից նրանք ստացել են «բյուզանդական երվորյակներ» անունը: Բյուզանդացի պատմագիր Լևոն Դիակոնոսը գրել է, որ անձամբ է մի քանի անգամ տեսել նրանց, երբ նրանք մոտ 30 տարեկան են եղել:
     «Բյուզանդական երկվորյակները» ծնվել են Հայաստանում: Դառնալով մեծահասակ՝ տեղափոխվել են Կոստանդնուպոլիս: Նրանք հայտնի են եղել կայսերական պալատում, ավելի ուշ թափառել են գյուղերով, մասնակցել ներկայացումների: 900-ականների կեսերին նրանք վերադարձել են Կոստանդնուպոլիս, որտեղ երկվորյակներից մեկը մահացել է: Բժիշկները նրանց բաժանելու փորձ են արել, ինչը դարձել է իր տեսակի մեջ առաջին վիրահատությունն աշխարհում: Ցավոք, երկրորդ երկվորյակը կարողացել է ապրել միայն երեք օր:

29909 | 2
Facebook