Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քաղցկեղը հաղթահարածները

20:35, կիրակի, 24 ապրիլի, 2016 թ.
Քաղցկեղը հաղթահարածները

Այս 3 աղջնակների լուսանկարները 2014-ին շրջեցին համացանցի ողջ տիրույթով: Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքն սկսել է դաժան հիվանդության՝ քաղցկեղի դեմ պայքարով: Այսօրվա լուսանկարներում նույն այդ աղջիկներն են՝ 2 տարի անց՝ մեծացած և սարսափելի հիվանդության դեմ իրենց հաղթանակը տարած:

Աղջիկների անուններն են՝ Ռեան Ֆրանկլին, Էնսլի Փիթերս և Ռայլի Հագի: Լուսանկարները հեղինակել են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ Լորա Սքանթլինգը և Քրիսթի Գուջերը:

Այսօր արդեն աղջիկները գտնվում քաղցկեղի հաղթահարման փուլում, հիվանդությունը նահանջել է և նրանք կարող են ապրել լիարժեք կյանքով: Նրանք դպրոց են հաճախում, հաճախում պարի, մարմնամարզության, խաղում ընկերների հետ:

Հին լուսանկարի հետ լուսանկարվելու մտահղացումը հույսի նոր շող կարող է դառնալ այդ հիվանդության դեմ դեռևս կռիվ տվող երեխաների համար, վստահ են հեղինակները:

24571 | 0
Facebook