Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կալինինգրադում ոստիկանը բռնաբարել և ՄԻԱՎ-ով վարակել է 11 կնոջ

22:13, հինգշաբթի, 14 ապրիլի, 2016 թ.
Կալինինգրադում ոստիկանը բռնաբարել և ՄԻԱՎ-ով վարակել է 11 կնոջ

Կալինինգրադի քննչական կոմիտեն քննում է 39-ամյա նախկին ոստիկանի դեմ հարուցված քրեական գործը, համաձայն որի՝ նա իր ծառայության ընթացքում՝ 2005-2014 թվականներին բռնաբարել և ՄԻԱՎ-ով վարակել է 11 կնոջ: Ընդ որում, նա քաջատեղյակ է եղել իր հիվանդության մասին և 2001-ից հաշվառված է եղել որպես ՄԻԱՎ վարակակիր: Տուժած կանանց նա առաջարկել է իր ծառայողական մեքենայով տեղ հասցնել, իսկ մեքենան նստելուց հետո նա ճնշման տակ սեռական հարաբերություն է ունեցել նրանց հետ, իսկ 3-ին, ովքեր կտրականապես հրաժարվել են, տարել է անտառ ու բռնաբարել՝ վարակելով ՄԻԱՎ-ով: Նրան չի կանգնեցրել անգամ այն հանգամանքը, որ կանանցից մեկը մեքենան է նստել 1 տարեկան երեխայի հետ և բռնությամբ հասել է իր ուզածին: Ընդ որում՝ սեռական հարաբերություններից հետո նա իր զոհերին սպառնացել է, որ ինքը ոստիկան է և ցանկացած բողոք իզուր է լինելու:

Սակայն զոհերից ոմանք չեն վախեցել և դիմել են համապատասխան մարմիններին՝ հանցագործից պահանջելով 17 միլիոն ռուբլի՝ ֆիզիկական և բարոյական վնասի դիմաց:

Այժմ նախկին ոստիկանի հանդեպ քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի կետերով՝ «բռնաբարություն՝ առողջությանը ծանր վնաս հասցնելով», և «ՄԻԱՎ-ով վարակում 2 կամ ավելի մարդկանց»: Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:

21879 | 6
Facebook