Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սադամ Հուսեյնի պալատը կվերածվի թանգարանի

19:22, չորեքշաբթի, 13 ապրիլի, 2016 թ.
Սադամ Հուսեյնի պալատը կվերածվի թանգարանի

Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի՝ Բասրայում գտնվող պալատը կվերածվի թանգարանի: Ինչպես հայտնում է National Geographic-ը, նախագիծը կարժենա 3,5 միլիոն դոլար:

Նախատեսվում է, որ այն կունենա 4 դահլիճ՝ հին Շումերի, Բաբելոնի, Ասորեստանի ցուցանմուշներով, որոնք կծանոթացնեն այցելուներին Իրաքի պատմության հետ: Սա վերջին տասնամյակում երկրում բացված առաջին թանգարանն է լինելու: Իրաքի իշխանությունները հույս ունեն, որ այն կդառնա Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Բասրայի վերածնունդի խորհրդանիշը:
     Նախատեսվում է, որ թանգարանը կբացվի այս տարվա սեպտեմբերին:

31599 | 0
Facebook