Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրավառության պայթյունից առաջացած հդեհին Հնդկաստանում զոհ է գնացել ավելի քան 100 մարդ

10:40, կիրակի, 10 ապրիլի, 2016 թ.
Հրավառության պայթյունից առաջացած հդեհին Հնդկաստանում զոհ է գնացել ավելի քան 100 մարդ

Հնդկական Կոլամ տաճարում տեղի ունեցած հրդեհին զոհ է գնացել առնվազն 102 մարդ, հայտնում է Hindu-ն: Վիրավորների թիվն անցնում է 100-ը, նրանցից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:

Կրակը բռնկվել էր ապրիլի 10-ի գիշերը: Հրդեհի պատճառն, ամենայն հավանականությամբ, արևային Նոր տարվա համար նախատեսված հրավառության պահեստի պայթյունն է եղել:

Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ տեղի իշխանությունները հրավառության թույլտվություն չէին տվել՝ անվտանգության նկատառումներից և բնակիչների բողոքներից ելնելով:

Ըստ BBC-ի՝ հրավառությունները Հնդկաստանում հաճախ են իրականացվում տարատեսակ տոնակատարությունների ժամանակ և դրանք հաճախ են դառնում ողբերգական միջադեպերի պատճառ:

18958 | 0
Facebook