Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տղես Վայքում ա ծառայում, չի կարա գնա Ղարաբաղ, ես իրա տեղը պետք ա գնամ». այսօր տեղի կունենա ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի հուղարկավորությունը

13:07, ուրբաթ, 08 ապրիլի, 2016 թ.
«Տղես Վայքում ա ծառայում, չի կարա գնա Ղարաբաղ, ես իրա տեղը պետք ա գնամ». այսօր տեղի կունենա ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի հուղարկավորությունը
     Այսօր Մալաթիա Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանի հուղարկավորությունը: Նրա ընկերներից «Ազատամարտիկների դաշինքի» նախագահ Ռազմիկ Պետրոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սարգիսը կամավոր էր մեկնել Լեռնային Ղարաբաղ: «1989-1990 թ-ին ևս եղել է ռազմադաշտում: Այդ ընթացքում էլ նա վիրավորվել էր, կանտուզիա էր ստացել, միշտ էլ հանուն հայրենիքի պատրաստ է եղել ամեն ինչի: Այս անգամ էլ ինքնակամ գնաց Ղարաբաղ, այնտեղից նրան տարան Մարտակերտ: Զինվորներին օգնել է գրաված դիրքերը հետ վերադարձնելու գործում, բայց ցավոք, ականանետի պայթյունից զոհվել է»,- ասաց մեր զրուցակիցը: Պետրոսյանն ասում է, որ Սարգիսը զոհվելուց մի քանի օր առաջ հեռուստատեսությամբ բոլորին ոգեշնչել է. «Բոլորին դուխ էր տվել՝ ասելով, որ իրենք Մարտակերտում են, և Մարտակերտը թշնամուն չեն հանձնի: Տղեն էլ այս օրերին ծառայում է բանակում: Մեզ միշտ ասում էր` տղես Վայքում ա ծառայում, չի կարա գնա Ղարաբաղ, ես իրա տեղը պետք ա գնամ Ղարաբաղ, այդպես էլ եղավ»,- ասաց նրա մարտական ընկերը: Պետրոսյանի խոսքով՝ Սարգսի ընտանիքը ծայրահեղ ծանր պայամաններում է ապրում. «4 երեխա ունի, վարձով են ապրում: Զարմանալի լավատես մարդ էր, իր ծանր պայամաններից չէր ընկճվում, ընդհակառակը, երբ տեսնում էր մեզ, սկսում էր հույս տալ, որ ծայրահեղ վիճակից մի օր դուրս ենք գալու»:
17668 | 3
Facebook