Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նախկինում տղաները վարդագույն, աղջիկները կապույտ հագուստներ են կրել

19:08, կիրակի, 17 ապրիլի, 2016 թ.
Նախկինում տղաները վարդագույն, աղջիկները կապույտ հագուստներ են կրել
     Մեր օրերում երեխաների հագուստների ամենատարածված գույներն աղջիկների համար վարդագույնն է, տղաների համար` կապույտը։ Երանգների այդ տարբերակումը առաջացել է Եվրոպայում և ԱՄՆ-ում 1940-ական թվականներին։ Մինչ այդ ծնողները հագուստ ընտրելիս չեն առաջնորդվել երեխայի սեռով, այլ հաշվի են առել` օրինակ աչքերի կամ մազերի գույնը։ Ավելին` 1918թ. լույս տեսած «Էրնշոու» մանկական ամսագրում խորհուրդ էր տրվում տղաներին հագցնել վարդագույն, իսկ աղջիկներին` կապույտ հագուստներ, քանզի վարդագույնը ավելի ուժեղ ու ամուր գույն է համարվել, իսկ կապույտը` նրբագեղ, եթերային։
27999 | 2
Facebook