Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արդյունքում Կարենին տարել են ոչ թե օդանավակայան, այլ այն վայրը, որտեղ սպանել են». Դ. Իոաննիսյան

12:43, ուրբաթ, 01 ապրիլի, 2016 թ.
«Արդյունքում Կարենին տարել են ոչ թե օդանավակայան, այլ այն վայրը, որտեղ սպանել են». Դ. Իոաննիսյան
     «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով նույն կենտրոնում որպես փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի սպանության մասին, MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ մարտի 17-ին տեղի ունեցած դեպքից ժամեր առաջ է վերջինի հետ հեռախոսազրույց ունեցել: «Մենք գիտեինք, որ ինքը գործերով պետք է մեկներ Դուբայ: Ինքնաթիռ նստելուց ժամեր առաջ ինձ զանգեց, հաջողություն ասեց: Նրան դեպի օդանավակայան ճանապարհ է դրել հարևանը` Գևորգ Զոհրաբյանը: Արդյունքում Կարենին տարել են ոչ թե օդանավակայան, այլ այն վայրը, որտեղ սպանել են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Այն հարցին, թե ինչո՞ւ պետք է Կարենի հարևանը նման քայլի դիմեր, Իոաննիսյանը պատասխանեց. «Դեռևս 2015 թվականի սեպտեմբերին, որպեսզի ԴԱՀԿ ծառայության 313 հազար դրամի չափով կալաքը չտարածվեր իր բնակարանի վրա, հետևելով իր հարևան Գևորգ Զոհրաբյանի հորդորներին, Կարենը բնակարանը վերաձևակերպում է Զոհրաբյանի անունով, այնինչ հարևանը տունը վաճառում է: Կարենը, տեղեկանալով, որ հարևանը նման խարդախ քայլի է դիմել, լինելով քաղաքակիրթ երիտասարդ, ասել է, որ դատի կտա և դատական ճանապարհով կլուծի և կպայքարի արդարության համար: Արդյունքում նրան սպանել են»,- ասաց Իոաննիսյանը:
     Նա տեղեկացրեց, որ մարտի 19-ին Կարենի ֆեյսբուքյան էջում գրառում է եղել, թե Կարենը Դուբայում է և այնտեղ աշխատանք է գտել. «Գևորգն է գրել, ոչ թե Կարենը»,- ասաց մեր զրուցակիցը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են:
7474 | 0
Facebook