Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում Ադրբեջանում

19:01, ուրբաթ, 01 ապրիլի, 2016 թ.
ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ է նախապատրաստում Ադրբեջանում

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 5 զինյալների լուսանկարներ, որոնց թվում է նաև Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ադրբեջանցի Իսա Թուփոլովինը, ուղարկվել են Թուրքիայի անվտանգության բոլոր ենթակառուցվածքներին, հայտնում է Habertürk-ը: Այդ ահաբեկիչներից մեկն էլ Ստամբուլի Սուլթան Ահմեդ հրապարակում ահաբեկչություն կատարած Նաբիլ Ֆադիլի մտերիմ ընկերն է եղել: Պոտենցիալ մահապարտ ահաբեկիչներից մեկն էլ WhatsApp-ում կիսվել էր «Եկել է շեհիդ դառնալու ժամանակը» գրառմամբ:

Հայտնի է, որ բոլոր ահաբեկիչներն էլ այժմ գտնվում են Սիրիայում: Նրանք պետք է ահաբեկչություններ իրականացնեն Թուրքիայում և Ադրբեջանում:

14391 | 0
Facebook