Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադը պատրաստ է Սիրիայում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

15:42, հինգշաբթի, 31 մարտի, 2016 թ.
Ասադը պատրաստ է Սիրիայում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ինքը պատրաստ է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե իր երկրի ժողովուրդը համաձայն լինի: Այս մասին գրում է Jerusalem Post-ը:

«Դա կախված է Սիրիայի ժողովրդի դիրքորոշումից, թե արդյոք ժողովուրդը ցանկանում է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել: Եթե դա ժողովրդի կամքն է, ապա ոչ մի խնդիր չկա: Դա պետք է որոշի Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ նրանցից ամեն մեկն ընտրելու է իր նախագահին»,- հայտարարել է Ասադը:

Նշվում է նաև, որ Սիրիայի նախագահն այս ամենի հետ մեկտեղ շեշտել է սակայն, որ նախագահական նոր ընտրությունների անցկացումը ներկայիս քաղաքական գործընթացի մաս չի կազմում:

16210 | 0
Facebook