Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյուղապետի «հավան չլինելու» պատճառով Դրախտիկի դպրոցը կրկին մնաց առանց տնօրենի

12:41, հինգշաբթի, 31 մարտի, 2016 թ.
Գյուղապետի «հավան չլինելու» պատճառով Դրախտիկի դպրոցը կրկին մնաց առանց տնօրենի

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը մի քանի անգամ ահազանգել է, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը երկար ժամանակ տնօրեն չունի. «Հարց կտաք՝ ինչո՞ւ, պատասխանում եմ, որովհետև, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում: Առաջին թեկնածուն այդ գյուղում միակ հավաստագիր ունեցող ուսուցիչն էր, ով անցյալ տարի այդպես էլ չընտրվեց, հետո մեկ այլ թեկնածուի ուղարկեցին հավաստագրման քննության, ով մի քանի անգամ չհաջողելուց հետո, վերջապես ստացավ հավաստագիր ու մասնակցեց դպրոցի կառավարման խորհրդի հայտարարած մրցույթին, որը տեղի ունեցավ մարտի 29-ին ու լինելով միակ թեկնածուն, չընտրվեց, որովհետև գյուղապետը, ասացեք խնդրեմ, «հավան» չէր նրան»,- նշել էր Բախշյանը:
     Քմահաճույքով առաջնորդվելու խնդրի մասին փորձեցինք զրուցել հենց Վալենտին Պետրոսյանի հետ: Տեղակալ Արա Երիցյանն ասաց, որ այս պահին չենք կարող գյուղապետի հետ խոսել և որ հարցերին կպատասխանի ինքը: «Ես հանձնաժողովի կառավարման խորհրդի կազմում եմ ու կարող եմ ասել, որ այդ թեկնածուն չի ընտրվել, քանի որ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1 կողմ, 5 դեմ, 1 անվավեր»,- ասաց նա: Հարցին՝ ձայներն այդկերպ են բաշխվել, քանի որ գյուղապե՞տն է ի սկզբանե այդպես որոշել, ասաց. «Որևէ մեկը չի կարող հիմնավորել դա... Ցանկություն չունեմ շարունակելու... Մեր գյուղապետը չի խառնվում ընդհանրապես»:
     Արա Երիցյանը հավելեց, որ առաջիկայում կրկին մրցույթ կհայտարարվի:

8164 | 1
Facebook