Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վնասազերծված խումբը թիրախավորել էր Սերժ Սարգսյանի առանձնատունը, Ռոբերտ Քոչարյանի գործունեության վայրը». Միքայել Համբարձումյան

14:01, չորեքշաբթի, 30 մարտի, 2016 թ.
«Վնասազերծված խումբը թիրախավորել էր Սերժ Սարգսյանի առանձնատունը, Ռոբերտ Քոչարյանի գործունեության վայրը». Միքայել Համբարձումյան
     Նոյեմբերի 23-ին ԱԱԾ-ի վնասազերծած խմբի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ զինված խումբը թիրախավորել էր Սերժ Սարգսյանի առանձնատունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեության վայրը և Ազգային ժողովի պատգամավորների: «Խմբի կազմում շրջանառվել է դեկտեմեբրի 1-ին Սերժ Սարգսյանի անձնական օդանավը պայթեցնելու գաղափարը: Նրանք նույնիսկ ընտրել էին այն տարածքը, թե որտեղ պետք է այդ ամենը լիներ, սակայն վերջնական որոշում չէին կայացրել»,-ասաց Համբարձումյանը` հավելելով, որ այդ մասին կան մանրամասն խոստովանական ցուցմունքներ: Նա տեղեկացրեց, որ խումբը ֆինանսավորվել է 65.000 ԱՄՆ դոլարով, թե ով է եղել ֆինանսավորողը, Համաբարձումյանը հրաժարվեց անուն ասել. «Միայն կարող եմ ասել, որ ֆինանսավորողը գործով մեղադրյալ է և Հայաստանում է ապրում: Այլ տեղեկություններ չեմ կարող ասել»: Խոսելով «զինված խմբում» պաշտոնատար անձանց ներգարվվման մասին, մասնավորպես` պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանայնի, Համբարձումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանը դեռևս մայիսից է կապի մեջ եղել խմբի ղեկավարների հետ, և որոշակի պարտականություններ է իր վրա ունեցել: Գործով մեղադրվում են 33 անձինք, որի 28-ը գտնվում է կալանքի տակ:
6028 | 1
Facebook