Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Կովկասի գերուհին» ֆիլմի «անբարոյական» երգը. ինչն են կտրել կինոքննադատները

22:10, երեքշաբթի, 29 մարտի, 2016 թ.
«Կովկասի գերուհին» ֆիլմի «անբարոյական» երգը. ինչն են կտրել կինոքննադատները

50 տարի առաջ՝ 1966 թվականի աշնանը էկրան է բարձրացել Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմը, որը մինչ օրս էլ հետխորհրդային ժողովուրդների սիրված կատակերգություններից է: Սակայն քչերը գիտեն, որ պետական պաշտոնյաները ֆիլմի մի շարք կատակներ համարել են անթույլատրելի ու ստիպել հանել դրանք: Մկրատի տակ է ընկել նաև հայտնի «Սուլթանի մասին երգ»-ը: Այն համարվել է անբարոյականության բացահայտ քարոզ: «Մոսֆիլմ»-ում «Լուչ» միավորման գեղարվեստական ղեկավար ընկեր Պիրևը պահանջել է, որ երգը ֆիլմից բացառվի, սակայն սցենարիստ Յակով Կոստյուկովսկուն հաջողվել է համոզել՝ թողնել գոնե առաջին և վերջին քառատողերը:

Արդյունքում, երբ պետք է հնչեր 2-րդ քառատողը, ֆիլմում լսվում է միայն «Զուլֆիա» բառն, իսկ կադրը փոխվում է՝ ցուցադրելով Նինայի ազգականի դերում հանդես եկող Մհեր Մկրտչյանին՝ բաժակը հայելու հետ չխկացնելիս: Այս հատվածում լսվում է երաժշտության կտորն՝ առանց բառերի, իսկ հետո նորից երևում է պարող եռյակն ու Նիկուլինն արդեն երգում է 4-րդ՝ զոքանչների մասին պատմող քառյակը:

Պրեմիերայից մի քանի տարի անց «Մելոդիա» ընկերությունը ֆիլմ է թողարկել՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի բոլոր երգերով, որտեղ Նիկուլինը երգում է բոլոր 4 քառատողերը: Հետաքրքիր է, որ դրա արդյունքում շատերի մոտ կարծիք է ձևավորվել, թե ֆիլմում երգի բառերն ամբողջական են, իսկ Զուլֆիայի, Գյուլիի, Ֆաթիմայի մասին լսել է հենց ֆիլմից:

37816 | 1
Facebook