Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ի՞նչ է նշանակում դաշնակներին նախարար նշանակել, երբ մեկ տարի հետո պետք է նոր ընտրություններ լինեն». Գագիկ Սարուխանյան

18:23, երկուշաբթի, 21 մարտի, 2016 թ.
«Ի՞նչ է նշանակում դաշնակներին նախարար նշանակել, երբ մեկ տարի հետո պետք է նոր ընտրություններ լինեն». Գագիկ Սարուխանյան

«Հայաստանի դե յուրե անկախություն ստանալուց ի վեր, մեր կառավարություններից որևիցե մեկը չի առաջնորդվել կառավարման որակի բարելավման կամ ազգաբնակչության կյանքի բարելավման շահերով, ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Բոլորն էլ, ընդամենն, աշխատել են իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Այդ ինչպե՞ս է լինում, որ այդ բարելավումները գալիք ընտրությունից մեկ տարի առաջ են կատարվում, այսինքն` բարելավման այդ պատրվակի տակ նման փոփոխություններ են լինում: Ի՞նչ է նշանակում դաշնակներին նախարար նշանակել, երբ մեկ տարի հետո պետք է նոր ընտրություններ լինեն»,- պատասխանելով MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե Կառավարության կառուցվածքում վերջին փոփոխություններն ինչի՞ հետևանք կարող էին լինել և իսկապե՞ս դրանք պայմանավորված էին կառավարման որակի բարելավմամբ, ասաց ազատամարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը` կարծիք հայտնելով, որ այստեղ վերադասավորում է լինում:

Թե ինչի հետ է կապված այդ վերադասավորումը, Գ. Սարուխանյանը մանրամասնեց. «Իմ տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ոչ լրագրողական միջավայրում, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից շատ զայրացած է եղել, քանի որ, ըստ իրենց ներքին խոսակցությունների, իրականում, հանրապետականները 8% են կարողացել ապահովել, իրական մարդիկ այդքան են եղել: Այդ ամենից հետո Սարգսյանը հայտարարել է, թե ինքն այլևս ոչ մեկին ոչինչ պարտք չէ: Ըստ երևույթին, դա է պատճառը, որ ինքն այսօր նոր կազմերով թիմ է ձևավորում»,- նկատեց մեր զրուցակիցը:

9621 | 2
Facebook