Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ-ից ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու պատճառով երեք հոգի ևս հեռացվել են

15:26, հինգշաբթի, 17 մարտի, 2016 թ.
ԵՊՀ-ից ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու պատճառով երեք հոգի ևս հեռացվել են

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի պետական համալսարանի ուսանող Հովհաննես Եսայանը բաց նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ իրեն համալսարանից անհիմն հեռացնելու փաստի առնչությամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ճշտել է ԵՊՀ-ից դուրս մնացած ուսանողի պատմությունն ու պարզել՝ համալսարանից դուրս են մնացել ևս 3 ուսանող, կրկին ֆիզկուլտուրայի դասին չմասնակցելու համար. «Երկու տարվա ընթացքում նրանց հնարավորություն է տրվել վերականգնել, բայց նրանք չեն արել դա»,- նշեց նախարարը:

Հովհաննես Եսայանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իրեն հեռացրել են քաղաքական հայացքների պատճառով: Նախկին ուսանողի այս պնդումը նախարարը կասկածելի համարեց. «Պետք է որոշակի ապացույց լինի դրա համար, որովհետև ռեկտորն ասում է, եթե մենակ ինքը հեռացված լիներ, թերևս կարող էինք մտածել, բայց ևս երեքն են հեռացվել՝ ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու համար»:

7049 | 0
Facebook