Թույլ մի տվեք, որ երեխաները նստեն այս դիրքով
Օրվա զգալի մասը երեխաներն անց են կացնում գետնին կամ բազմոցին նստած խաղալիս: Վերջին ժամանակներում ծնողներն առավել հաճախ են նկատում, որ իրենց երեխան նստում է արտասովոր դիրքով, որը շատ նման է անգլերեն «W» նշանին: Շատերը կմտածեն՝ ինչ կա որ, երեխան նստում է այն դիրքով, որն իրեն հարմար է, սակայն մանկաբույժները նախազգուշացնում են, այս դիրքը հղի է երեխայի աճի ու զարգացման հետ կապված լուրջ վտանգներով: Այն չափազանց հարմար է երեխաների համար, քանի որ այս դիրքով դրված ոտքերը երեխային պահում են նստած դիրքում նվազագույն ջանքերով: Սակայն այս դիրքն առաջացնում է ոչ միայն օրթոպեդիկական, այլև տարածության մեջ մարմնի դիրքի կարգավորման ու մոտորիկայի զարգացման լուրջ խնդիրներ: «W» դիրքն ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջացնում ծնկների և ազդրերի վրա, որոնք կարող են սարսափելի հետևանքներ ունենալ: Վառ օրինակ է այն, որ երեխաներն այլև ստիպված չեն լինում պտտել իրենց մարմինը: Այս դիրքը ձևախեղում է նաև ողնաշարը՝ կորացնելով այն: Ազդում է ծնկատակի ջլերի, ներքին գլանաձև մկանների ու ներբանների վրա: Երկար ժամանակ այս դիրքում մնալը հանգեցնում է այս օրգանների լուրջ խնդիրների:Երեխաների նստած խաղալու համար առավել հարմար է «V»-աձև դիրքը, երբ երեխան ոտքերը պարզում է պարսատիկի նմանությամբ: Այս դիրքը ողնաշարի ու մյուս օրգանների վրա ավելորդ լարվածություն չի առաջացնում:Շատ կարևոր է, որ ժամանակին ստիպեք երեխային՝ «W»-աձև նստելու դիրքից անցում կատարել «V»-աձև դիրքի, քանի որ ինչքան ուշ դա տեղի ունենա, այնքան դժվար կլինի անցումն ու այնքան շատ կվնասվեն վերոնշյալ օրգանները: Ճիշտ այլընտրանք է նաև ծալապատակ նստելը: |