Խնդրում ենք սպասել...

Համացանց

«15 տարեկան հայ դպրոցականները Եվրոպայում ամենաշատն են սիրում իրենց դպրոցը և ամենաերջանիկն են». Սերոբ Խաչատրյան

15:55, երեքշաբթի, 15 մարտի, 2016 թ.
«15 տարեկան հայ դպրոցականները Եվրոպայում ամենաշատն են սիրում իրենց դպրոցը և ամենաերջանիկն են». Սերոբ Խաչատրյան
     Մեր կրթության և գիտության նախարարությունն իզուր էլ իրար է խառնվել։ Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, 15 տարեկան հայ դպրոցականները Եվրոպայում ամենաշատն են սիրում իրենց դպրոցը և ամենաերջանիկն են։ 11 և 13 տարեկանների մեջ Հայաստանը երկրորդ տեղում է։ Այսինքն՝ Հայաստանի երեխաները սիրում են դպրոցը և երջանիկ են։ Ավելին՝ երեխաներն ասել են, որ այնքան էլ ծանրաբեռնված չեն դպրոցում։ Մեր երեխաները նաև ամենաշատ միրգ ուտողներն են։
     Հետաքրքիր էրեխեք են։ Եվրոպացիներին մի բան են ասում, իրար` մի ուրիշ բան։ Գիտեն, ում մոտ ինչ ասեն։

Մեր կրթության և գիտության նախարարությունն իզուր էլ իրար է խառնվել։ Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կ...

Posted by Serob Khachatryan on Tuesday, March 15, 2016
7036 | 0
Facebook