Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախարարն արգելելու է ԳԹԿ-ի կողմից տպագրվող տետրերի վաճառքը դպրոցներում

17:15, ուրբաթ, 11 մարտի, 2016 թ.
Նախարարն արգելելու է ԳԹԿ-ի կողմից տպագրվող տետրերի վաճառքը դպրոցներում
     Այսօրվա ասուլիսի ժամանակ MAMUL.am-ի թղթակիցը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու դպրոցներում ԳԹԿ-ի կողմից տպագրվող տետրերի, հավելյալ գրքերի ու դասագրքերի, քննական թեստերի վաճառքը կանխելու համար. «Մենք պետք է կատեգորիկ արգելենք, որ դպրոցներում գրքերի ու տետրերի համար գումար հավաքեն: Եթե այդ ամենը մասսայական բնույթ կրի ու ունենանք փաստեր, որ դպրոցներում նման երևույթ կա, ապա մենք հատուկ շրջաբերականներ կտարածենք ու այդ ամենը կվերացնենք»,- ասել է Լ. Մկրտչյանը: Նախարարը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի ծնողները ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածության տակ չընկնեն. «Ծնողներն արդեն դասագրքերի գումարներ են տալիս, որը բավականին մեծ ծանրություն է նրանց համար, հատկապես, երբ մի ընտանիքից երեք երեխա է սովորում: Այս դեպքում լրացուցիչ տետրերի գումար հավաքելն անընդունելի է, դրանց դեմ պետք է պայքարել»: Խոսելով դպրոցներում ընդհանուր դրամահավաքության մասին՝ Մկրտչյանը նշել է. «Խոսքը փոքր նվերների կամ ծաղկեփնջի մասին չէ, այլ գումարի, դրամ են փոխանցում տնօրենին, ուսուցչին, այդ ամենն անընդունելի է, չի կարելի դրամի տեսքով նվեր տալ»:
12657 | 0
Facebook