Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուսխորհուրդների ՀՀԿ-ական ներկայացուցիչներին կփոխարինե՞ն ՀՅԴ-ականները

15:10, ուրբաթ, 11 մարտի, 2016 թ.
Ուսխորհուրդների ՀՀԿ-ական ներկայացուցիչներին կփոխարինե՞ն ՀՅԴ-ականները

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է լուծելու իր կողմից բարձրացված խնդիրը՝ կապված բուհերն ապաքաղաքականացնելու հետ (եթե բուհերի ուսխորհրդի նախագահներն այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ են, ինչպիսիք են` ՀՀ նախագահը, վարչապետը), Մկրտչյանն ասաց. «Ընդհանրապես, եթե երկրում գոյություն ունի ազգային համալսարան, խորհրդի նախագահներ են լինում երկրի առաջին դեմքերը, որպեսզի շեշտվի տվյալ հաստատության համապետական նշանակությունը: Մենք ունենք Երևանի պետական համալսարան, որը մեր ազգային արժեքն է և հենց այդ պատճառով է, որ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է»: Այն հարցին էլ, թե` բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչները ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներ են, արդյոք հնարավո՞ր է նրանք առաջիկայում փոխարինվեն երիտդաշնակցականներով, նախարարը պատասխանեց. «Այս հարցը ևս կապված է համալսարանական ինքնավարության հետ: Եթե ուսանողները թույլ են տալիս, որ ստեղծվի մի խորհուրդ, որն իրենց կրթական առօրյայի հետ կապ չունի, ուրեմն իրենք չեն պատկերացնում որտեղ են և ինչի համար: Համալսարանն ինքը պետք է ասի՝ ինչպե՞ս ձևավորել ուսխորհուրդ, որը բացառապես կհետաքրքրվի համալսարանի խնդիրներով և, իհարկե, ազգի հիմնախնդիրներով»:

6242 | 0
Facebook