Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Բաղադրիչներ, որոնց պակասն օրգանիզմում քառապատկում է գլխացավերի առաջացման հավանականությունը

19:05, կիրակի, 13 մարտի, 2016 թ.
Բաղադրիչներ, որոնց պակասն օրգանիզմում քառապատկում է գլխացավերի առաջացման հավանականությունը

Հաճախ գլխացավերի պատճառ, ինչքան էլ որ շատերի համար զարմանալի լինի, կարող է դառնալ մարդու օրգանիզմում այս կամ այն բաղադրիչների` վիտամինների կամ հանքանյութերի պակասը: Դրանցից մի քանիսի պակասն օրգանիզմում քառապատկում է գլխացավերի առաջացման հավանականությունը:

Ֆոլաթթու և վիտամին B12. այս բաղադրիչները հսկայական դեր են կատարում սակավարյունության կանխարգելման համար, ու դրանց պակասը կարող է միգրենի ու քրոնիկ հոգնածության պատճառ դառնալ: Մարդիկ, որոնց օրգանիզմում կա ֆոլաթթվի ու վիտամին B12-ի պակաս, սովորաբար մոռացկոտ են ու նյարդային:

Հանրության շրջանում մոլորություն կա, որ ճնշվածության և արագ հոգնածության պատճառը գրիպն է, ու կանխարգելման նպատակով մարդը դիմում է ասպիրինի կամ դրա նման ուրիշ դեղերի օգնությանը: Բայց ասպիրինը նվազեցնում է օրգանիզմում ֆոլաթթվի հարաբերակցությունն ու դժվարացնում վիտամին B12-ի յուրցումը:

Պղինձ և երկաթ. այս նյութերի պակասն ավելի բնորոշ է կանանց: Առավել հաճախ հենց սրանց պակասն է կանանց մոտ սակավարյունության, ցածր ճնշման, միգրենի ու ընդհանուր հոգնածության պատճառ դառնում: Առավել մեծ քանակությամբ պղինձ պարունակում են լոբին, ընկույզն, այծի կաթից պանիրը և ավոկադոն:

Պիրիդօքսին. սա շատ անհրաժեշտ վիտամին է: Առավել մեծ քանակությամբ այն պարունկվում է լոբու և լյարդի մեջ: Դրանց պակասը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների, ազդում օրգանիզմում շաքարի, սպիտակուցների և ճարպերի հարաբերակցությանը: Այն ազդում է նաև այդ սննդանյութերի յուրացման արագության վրա: Այդ իսկ պատճառով պիրիդօքսինի բավարար քանակությունն անհրաժեշտ է գլխուղեղի աշխատանքի, նյարդերի, արյունատար անոթների համար: Օրական մարդուն անհրաժեշտ է 1.7 միլիգրամ պիրիդօքսին:

Վիտամին D. այս վիտամինի պակասը դժվարացնում է օրգանիզմում մագնիումի յուրացումը, դրանից օրգանիզմում բորբոքային պրոցեսներ են սկսվում, և որպես հետևանք` առաջանում են հաճախակի գլխացավեր: Վիտամին D-ի լավագույն աղբյուրն արևի լույսն է: Դրա պակասը կարելի է լրացնել նաև ձվի, լյարդի, սնկերի, կաթի, նարինջի միջոցով:

26902 | 0
Facebook