Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԲՀԿ-ն քարուքանդ է լինում

15:40, չորեքշաբթի, 09 մարտի, 2016 թ.
ԲՀԿ-ն քարուքանդ է լինում
     Վերջին օրերին ակտիվացել են խոսակցությունները ԲՀԿ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Պատգամավորների մի մասը լքում է կուսակցությունը, մյուս մասը փորձում է ներսում խումբ հավաքել՝ դեմ դուրս գալով կուսակցության առաջնորդին ու նրա որդեգրած քաղաքական գծին: Ասում են՝ պատճառը 2017-ի խորհրդարանական ընտրություններն են ու քանի որ ԲՀԿ-ն այլևս չունի նախկին կշիռը, ապա Աժ-ում չի ունենա մեծ ընդգրկվածություն: Ասում են նաև, որ Նաիրա Զոհրաբյանը չի ընկրկում, կուսակիցներին հայտարարել է, որ քաղաքական գիծը չեն փոխելու, մնալու են որպես ընդդիմադիր ուժ, իսկ տարաձայնություններ ունեցողները կընդգրկվեն ԲՀԿ-ի զտման ցուցակում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
95109 | 5
Facebook