Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դավութօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել` հայերին վիրավորելու համար

14:47, չորեքշաբթի, 09 մարտի, 2016 թ.
Դավութօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել` հայերին վիրավորելու համար

Թուրքիայի մարդու իրավունքների ասոցացիան դատական հայց է ներկայացրել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ: Ինչպես նշում է Asbarez-ը, երկրի վարչապետ Դավութօղլուի դեմ դատական հայցը ներկայացվել է հայերի հանդեպ վիրավորական արտահայտություն անելու համար:

Աղբյուրը նշում է, որ դատական հայցը ներկայացվել է Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ առ այն, որ այս տարվա փետրվարի 27-ին Դավութօղլուն Բինգյոլնում ունեցած իր ելույթի ժամանակ քննադատության էր ենթարկել «Քրդական ժողովրդական կուսակցությանը»` նշելով, որ «վերջինները հայկական հանցավոր բանդաների նման համագործակցում էին ռուսների հետ»: Այդ դեպքից մի քանի օր անց Էնվեր Բաշարանը կրկնել էր այդ հայտարարությունը` շնորհակալություն հայտնելով իր նախնիներին` իրենց հողերը հայերից մաքրելու համար:

Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի մոտ հավաքված իրավապաշտպանները նախքան հայցը ներկայացնելը հայտարարություն են արել՝ ընդգծելով, որ թեև այժմ էլ Թուրքիայում շարունակվում են հայերի դեմ ռասիստական դրսևորումներն ու խտրականությունը, սակայն այդ երկրում դեռևս մնացել են այնպիսի մարդիկ, որոնք մինչև վերջ պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն անօրինականությունների դեմ:

15244 | 4
Facebook