Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն վաղը «կպատժի» Մհեր Սեդրակյանին

17:26, երկուշաբթի, 22 փետրվարի, 2016 թ.
ՀՀԿ-ն վաղը «կպատժի» Մհեր Սեդրակյանին
     Լրագրողները վճռական են տրամադրված վաղվա բողոքի ակցիային, համախմբված ստորագրահավաք են սկսել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև տեղի ունեցած հերթական միջադեպը դատապարտելու համար: Պահանջում են, որ կուսակցությունը պատասխանատվության ենթարկի պատգամավորին, ու վերջինը ներողություն խնդրի լրագրողներից: Ասում են՝ գիտակցելով լրագրողների արդարացի բողոքն ու ՀՀԿ-ի՝ առանց այդ էլ հեղինակազրկված լինելը, ՀՀԿ վերնախավը մտադիր է վաղն առավոտյան իր մոտ հրավիրել Մհեր Սեդրակյանին՝ բացատրություն պահանջելու համար: Ըստ լուրերի՝ ՀՀԿ-ականները ծրագրում են այնպես անել, որ բողոքի ակցիայի ժամանակ արդեն կարողանան պատասխան տալ լրագրողներին հուզող հարցերին: ԶԼՄ-ներից շատերը թերահավատ են, ասում են՝ Սեդրակյանը հերթական անգամ հայտարարություն կտարածի, որ ափսոսանք է հայտնում նյարդային պահին հնչեցրած խոսքերի համար, որ խախտել է էթիկան ու կրկին կմնա անպատիժ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
94547 | 14
Facebook