Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս կավագործի հիասքանչ աշխատանքները և հայկական երաժշտության՝ որպես ադրբեջանական մատուցելը

19:10, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Ռուս կավագործի հիասքանչ աշխատանքները և հայկական երաժշտության՝ որպես ադրբեջանական մատուցելը

Ռուս նկարիչ և կավագործ Միխայիլ Սադովնիկովը հալյուցինացիոն պատկերներ է ստեղծում կավագործական սեղանիկին պտտվող թաց կավի վրա: Նրա հմուտ մատների տակ կավը կարծես մարմին ու հոգի է առնում:

Այս տեսանյութում առաջին հատվածում հնչող երաժշտությունը հայկական դուդուկ է, սակայն, ցավոք, կուլ գնալով ադրբեջանական կեղծարարություններին, հեղինակներն այն ներկայացրել են որպես ադրբեջանական: Տեսանյութը YouTube-ում հրապարակվել է դեռ 2013-ին, իսկ առաջին մասի երաժշտության հեղինակ է նշվել ադրբեջանցի ոմն Ալիխան Սամեդով՝ իր «Sen Gelmez Oldun» կատարմամբ: Ցանկացած երաժշտագետ կարող է հաստատել, որ այստեղ հնչում է հայկական երաժշտություն, այնինչ ադրբեջանական գրագողությունը համաշխարհային լայն զանգվածներին այն ներկայացնում է որպես իրենը:

Տեսանյութի առցանց մեկնաբանություններում, ինչպես և կարելի էր ակնկալել, բազմաթիվ են վիճաբանությունները հայերի և ադրբեջանցիների միջև՝ վերոնշյալ երգի ծագման վերաբերյալ:

4402 | 0
Facebook