Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Միհրան Ծառուկյանի առանձնատունը շքեղությամբ կստվերի Հովիկ Աբրահամյանի առանձնատանը

15:30, շաբաթ, 20 փետրվարի, 2016 թ.
Միհրան Ծառուկյանի առանձնատունը շքեղությամբ կստվերի Հովիկ Աբրահամյանի առանձնատանը
     Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Միհրան Ծառուկյանի աճող կարողությունների մասին: Համաձայն շրջանառվող լուրերի` երգչի գործերը վերջին ժամանակաշրջանում զգալի բարելավել են: Նրա դերասանական կարիերան, տեսահոլովակներից, շրջագայություններից, խնջույքներից ստացված հոնորարն այնքան են աճել, որ երգիչն սկսել է նոր առանձնատան կառուցման աշխատանքներ իրականացնել: Ասում են, որ նրա նոր տունը կառուցվում է ոչ ավել-ոչ պակաս վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան մոտ: Ասում են նաև, որ Միհրանի առանձնատան շքեղությունը չի զիջում վարչապետի առանձնատանը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
53464 | 7
Facebook