Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՅԴ-ում նոր կռիվ է ընկել. հիմա էլ պատգամավորական մանդատի համար. «ՀԺ»

10:40, շաբաթ, 20 փետրվարի, 2016 թ.
ՀՅԴ-ում նոր կռիվ է ընկել. հիմա էլ պատգամավորական մանդատի համար. «ՀԺ»

«ՀԺ»-ն տեղեկացրել է, որ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելուց հետո նրա փոխարեն որոշվել է խորհրդարան բերել ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին: ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն, սակայն, 10-րդ հորիզոնականում գտնվող Կարեն Շախմուրադյանն է, որը սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդին է և «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը:

Ռուզան Առաքելյանը 11-րդն է: ՀՅԴ-ամերձ շրջանակների փոխանցմամբ՝ Կ. Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել որևէ մեկին:
     Դեռևս 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ համամասնական ցուցակներն էին ձեւավորվում, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Շախմուրադյանը կլորիկ գումար է տվել ՀՅԴ վերնախավին անցողիկ հորիզոնականում հայտնվելու համար: Սակայն ՀՅԴ-ն ԱԺ բերեց մեկ այլ գործարարի՝ Միքայել Մանուկյանին: Խոսվում էր, որ այդ պատճառով Շախմուրադյանի ու ՀՅԴ-ի միջև վիճաբանություն է եղել: Եվ հիմա, երբ մանդատի հերթն իրեն է հասել, գործարարը չի ցանկանում հրաժարվել:

Ի դեպ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ լրագրողներին հետ զրույցում հայտարարել է, թե կուսակցությունում Արծվիկ Մինասյանին փոխարինողի հարց չեն քննարկել»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

10743 | 1
Facebook