Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նախագահը բացատրություն է պահանջել ոստիկանապետից

17:13, հինգշաբթի, 18 փետրվարի, 2016 թ.
Նախագահը բացատրություն է պահանջել ոստիկանապետից

Մի քանի տարի առաջ, երբ Գյումրին դարձել էր «Սիցիլիա», ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նիստ հրավիրեց ու խիստ տոնով հայտարարեց, որ «Գյումրիում այլևս զոռբայություն չի լինելու, դրա դարաշրջանն ավարտվել է»: Երեկ, սակայն, տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրիի նախկին քաղաքապետն ու նրա որդին կրկին ակտիվացել են ու հայտնվել ծեծկռտուքի կենտրոնում: Ասում են՝ հաշվի առնելով ինչպես այս, այնպես էլ օրեր առաջ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ ծեծկռտուքը, ՀՀ նախագահն իր մոտ է կանչել Վլադիմիր Գասպարյանին ու բացատրություն պահանջել: Ասում են՝ նախագահը բավականին խիստ է խոսել՝ վերջնագրով:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
86922 | 8
Facebook