Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր միջազգային հանրությանը. այնտեղ մեր ժողովրդին ուղղված խոսք չկար». Ժիրայր Սեֆիլյան

11:38, չորեքշաբթի, 17 փետրվարի, 2016 թ.
«Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր միջազգային հանրությանը. այնտեղ մեր ժողովրդին ուղղված խոսք չկար». Ժիրայր Սեֆիլյան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով փետրվարի 12-ին ՀՀ նախագահի Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ելույթի մասին, կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կարիք ունի իր ենթակաների, միջազգային հանրության մոտ ուժեղ երևալու խնդիր:

«Ելույթը երկու լսարանի համար էր նախատեսված է: Առաջին լսարանն իր ենթականերն էին: Նա կասկած ունի, որ շրջապատում անդորրը խախտված է ի վնաս իրեն: Սերժը խնդիր էր դրել ամրապդնելու իր դիրքերը, բոլորին հասկացնելու` «ես եմ, որ կամ» , «ինչպես ասելու եմ, այպես էլ լինելու »,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Երկրորդ լսարանը, որին ուղղված էր Սերժ Սարգսյանի ելույթը, ըստ Սեֆիլյանի՝ միջազգային հանրությունն էր. «Նա իր խելքով փորձում էր փարատել միջազգային հանրությանը, որ ինքը լավն է, ինքը բարեփոխումներ կանի, որ չկան այլ շարժումներ, ինքը իրադրությունը վերահսկում է, և շարունակելու է վերահսկել ցմահ: Այնտեղ մեր ժողովրդին ուղղված խոսք չկար»:

27432 | 28
Facebook