Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործության համար

11:47, երեքշաբթի, 16 փետրվարի, 2016 թ.
Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործության համար

Սիրիայի հյուսիսում ռուսական օդուժի կողմից մարդասիրական օբյեկտների ռմբակոծումը մեկնաբանելով` Թուրքիան ռազմական հանցագործություն է որակել այն: Այս մասին հայտարարություն է տեղադրվել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի աջակցության խումբը մի քանի օր առաջ Մյունխենում հայտարարել էր, որ իր նպատակը Սիրիայում պատերազմի դադարեցումն է, բայց Մոսկվան որոշել է ուժեղացնել հարձակումները: Նշվում է նաև, որ Ռուսաստանը ձգտում է խորացնել Սիրիայում քաղաքացիական պատերազմն ու անկայունությունը տարածաշրջանում:

Սպիտակ տունն իր հերթին Մոսկվայի գործողութուններն անարդյունավետ է որակել:

Ռուսաստանի իշխանությունները, սակայն, բազմիցս հայտարարել են, որ օդային հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով` հիվանդանոցների ու դպրոցների հրթիռակոծությունների արդյունքում Սիրիայում շուրջ 50 մարդ է զոհվել:

15358 | 1
Facebook