Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գվարդիոլան կարող է ժամանակից շուտ լքել «Բավարիա»-ն

18:30, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Գվարդիոլան կարող է ժամանակից շուտ լքել «Բավարիա»-ն

Իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան կարող է լքել Մյունխենի «Բավարիա»-ն՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Պատճառն այն է, որ գերմանական ակումբի ղեկավարները ծայրահեղ դժգոհ են, որ Գվարդիոլան նախօրոք է հայտարարել պաշտոնը լքելու մասին։ Նշվում է նաև, որ Գվարդիոլան կարող է զրկվել աշխատանքից, եթե թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակիչ։
     Հիշեցնենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Գվարդիոլան կգլխավորի անգլիական «Մանչեսթր Սիթի»-ն՝ մրցաշրջանի ավարտից հետո։ «Բավարիա»-ում նրան կփոխարինի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

8572 | 0
Facebook