Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հեղինակավոր պարբերականները լավագույնն են ճանաչել Մխիթարյանին

17:33, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Հեղինակավոր պարբերականները լավագույնն են ճանաչել Մխիթարյանին

Երեկ կայացած «Բորուսիա» - «Հանովեր» հանդիպումից հետո մի շարք հեղինակավոր պարբերականներ խաղի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
     Այսպիսով, Whoscored.com-ը Մխիթարյանին ճանաչել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ արժանացնելով 8,3 միավորի։ Goal.com-ը նույնպես Հենրիխին լավագույնն է ճանաչել՝ գնահատելով 4,5 միավոր: Մխիթարյանին լավագույնն են ճանաչել մի շարք գերմանական պարբերականներ, այդ թվում Der Westen-ը և Bild-ը։
     Հիշեցնենք, որ «Հանովեր»-ի դեմ երեկ կայացած խաղում Մխիթարյանը դարձել է հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ։

4204 | 0
Facebook