Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ցամաքային գործողությունները Սիրիայում լիակատար, երկարատև պատերազմի կհանգեցնեն». Մեդվեդև

14:01, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
«Ցամաքային գործողությունները Սիրիայում լիակատար, երկարատև պատերազմի կհանգեցնեն». Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է մի շարք երկրների` Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու մտադրությունը: Մեդվեդևի կարծիքով` դա կարող է լիակատար պատերազմի հանգեցնել: «Ոչ ոք չի ցանկանում, որ նոր պատերազմ լինի, իսկ ցամաքային գործողությունները լիակատար, երկարատև պատերամի կհանգեցնեն»,- Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Մեդվեդևը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է ոչ թե անձամբ Ասադին, այլ «սիրիական պետության հետ բարեկամական հարաբերություններին»: «Մենք ելնում ենք նրանից, որ ներկա պահին Բաշար Ասադից բացի օրինական այլ իշխանություն Սիրիայում չկա»,- շեշտել է ՌԴ վարչապետը: Ըստ նրա` Ասադի տապալումից հետո Սիրիայում քաոս կսկսվի: «Նմանատիպ սցենար արդեն կրկնվել է Լիբիայում»,- հավելել է Մեդվեդևը:

5520 | 0
Facebook