Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոլումբիայում ավելի քան 5000 հղի վարակված է Զիկա վարակով

12:36, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Կոլումբիայում ավելի քան 5000 հղի վարակված է Զիկա վարակով

Կոլումբիայում ավելի քան 5000 հղի կրում է Զիկա վարակը, հայտնում է առողջապահության ազգային ինստիտուտը:

Ընդհանուր առմամբ՝ երկրում արձանագրվել է վարակվածության ավելի քան 31 հազար դեպք:

Ուրբաթ օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ այժմ աշխատանքներ են իրականացվում այս վարակի դեմ միաժամանակ մի քանի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Սակայն դրանց լայնածավալ փորձարկումները կսկսվեն ամենաշուտը կես տարուց:

Ինչպես բազմիցս նշել ենք, Զիկա վարակը վտանգավոր է հիմնականում հղիների համար, քանի որ պտղի մոտ կարող է առաջացնել միկրոցեֆալիա հիվանդություն: Նորածինները ծնվում են անոմալ փոքր գլխով, միայն Բրազիլիայում այս ախտանիշով արդեն ծնվել են հազարավոր երեխաներ:

Ավելի վաղ ԱՀԿ-ն զգուշացրել է, որ գարնան գալուն պես Եվրոպայում ևս կահագնանա Զիկա վարակի տարածման վտանգը:

15340 | 0
Facebook