Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սաուդյան Արաբիան հավանական է համարում Ասադի` ուժով հեռացումն իշխանությունից

11:22, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Սաուդյան Արաբիան հավանական է համարում Ասադի` ուժով հեռացումն իշխանությունից

Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հավանական է համարել այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ուժով կլքի իր պաշտոնը:

CNN-ին տված հարցազրուցում դիվանագետը հայտարարել է, որ Բաշար Ասադն, անկասկած, ցանկացած պարագայում պետք է լքի իր պաշտոնը, «կամ նա հրաժարական կտա, կամ էլ` նրան ուժով կհեռացնեն»:

«Մենք պնդում ենք, որ հակամարտութունը պետք է քաղաքական լուծում ունենա, բայց եթե իրավիճակը փակուղի մտնի, ապա միակ մեղավորն Ասադի ու իր դաշնակիցների «կամակոր» ռեժիմը կլինի»,- ասել է ալ-Ջուբայրը:

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Էր Ռիադը պատրաստ է ցամաքային ուժեր ուղարկել Սիրիա, բայց միայն ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի կազմում:

8980 | 0
Facebook