Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թայվանն ավարտել է երկրաշարժի զոհերի որոնումները. կան ձերբակալվածներ

11:35, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Թայվանն ավարտել է երկրաշարժի զոհերի որոնումները. կան ձերբակալվածներ

Թայվանի իշխանությունները հայտարարում են, որ ավարտել են հզոր երկրաշարժի զոհերի որոնումները: Վերջնական տվյալներով՝ տեղի ժամանակով փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի ունեցած՝ 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը եղել է 116: Առաջին ցնցմանը հաջորդել է ևս 5 ցնցում:

Ստորգետնյա ցնցումների արդյունքում փլվել է 17-հարկանի շինությունը Թայնան քաղաքում: Ըստ վերջնական տվյալների՝ դեռևս փլատակների տակ է մնում 2 մարդ:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է փլված շինության կառուցապատողին և 2 ճարտարապետների: Նրանց հանդեպ քրեական գործ է հարուցվել մարդկային կյանքեր խլած անփութության համար:

16249 | 0
Facebook