Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլանի «Ինտեր»-ի պարտքը կազմում է մոտ 400 մլն եվրո

00:03, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Միլանի «Ինտեր»-ի պարտքը կազմում է մոտ 400 մլն եվրո
     Միլանի «Ինտեր»-ի պարտքերի ընդհանուր չափը կազմում է 417 մլն եվրո։ Ակումբի սեփականատեր Էրիկ Թոհիրն ամեն կերպ փորձում է ներդրողներ գտնել՝ թիմի ֆինանսական վիճակը կայունացնելու համար։
     Հիշեցնենք, որ 2015-ի հունիսի 30-ի դրությամբ «Ինտեր»-ը «Goldman Sachs» բանկին պարտ էր 230 մլն եվրո։ Բացի այդ, ակումբը 108 մլն է պարտք Թոհիրին, 68 մլն ներմուծող ընկերություններին և 11 մլն այլ ակումբներին։
     2014/15 թվականին «Ինտեր»-ի կորուստները կազմել են 140 մլն եվրո։
     Նշենք, որ այս պահին «Ինտեր»-ը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է։ Առաջատար «Նապոլի»-ին Ռոբերտո Մանչինիի սաները զիջում են 11 միավոր։
5447 | 0
Facebook