Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը Սիրիայում խաղաղ բնակիչներին չի ռմբակոծում». Մեդվեդև

16:38, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
«Ռուսաստանը Սիրիայում խաղաղ բնակիչներին չի ռմբակոծում». Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ հերքել է Արևմուտքի այն հայտարությունները, թե իբր Ռուսաստանը Սիրիայում ռմբակոծում է խաղաղ բնակիչներին: Այս մասին գրում է Reuters-ը:

«Ոչ մի ապացույց չկա, որ մենք ռմբակոծում ենք խաղաղ բնակիչներին, չնայած որ բոլորը մեզ մեղադրում են դրա համար: Ռուսաստանը ոչ մի գաղտնի նպատակներ չունի Սիրիայում, մենք պարզապես փորձում ենք պաշտպանել մեր ազգային շահերը»,- հայտարարել է Մեդվեդևը:

Նշենք, որ նույն կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը կրկին մեղադրել էր Ռուսաստանին սիրիացի ժողովրդին պանելու համար: «Մենք հարգում ենք Ռուսաստանին և վերջինի ազգային շահերը: Սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ Սիրիայում խաղաղություն հաստատելու համար Ռուաստանը նախևառաջ պետք է դադարեցնի ռմբակոծել խաղաղ բնակիչներին»,- նծել էր Վալսը:

8475 | 0
Facebook