Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օզիլը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»

17:33, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Օզիլը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»
     «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը չի համաձայնել երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը՝ մինչև 2018 թվականը։ Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը կարող էր կատալոնական ակումբ տեղափոխվել դեռևս 2010-ին, սակայն այն ժամանակ տրանսֆերը չի կայացել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի պատճառով, ով համարել է, որ գերմանացու տեղափոխությունը մրցակցություն կառաջացնի Տիագո Ալկանտարայի հետ։ Հիշեցնենք, որ 2010-ին Օզիլը տեղափոխվել է «Ռեալ», իսկ 2013-ին համալրել է «Արսենալ»-ի շարքերը՝ 46 մլն եվրոյով։ Նշենք նաև, որ «Արսենալ»-ի կազմում Օզիլն անց է կացրել 102 հանդիպում՝ հեղինակելով 16 գնդակ և 39 գոլային փոխանցում։
6173 | 0
Facebook