Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կուսակցությունն ինչ որոշում կայացնի, ես ընդունելու եմ». Հրայր Անտոնյան

16:13, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
«Կուսակցությունն ինչ որոշում կայացնի, ես ընդունելու եմ». Հրայր Անտոնյան

Ըստ շրջանառվող լուրերի՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը։ Բայց նա անգործ չի մնա, քանի որ թերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է նրան նշանակել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ։

«Այդ մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել: Կուսակցությունն ինչ որոշում կայացնի, ես ընդունելու եմ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում իր պաշտոնանկության մասին լուրերին այսպես արձագաքնեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

Հիշեցնենք` մամուլում լուրեր են նաև շրջանառվում, որ ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում, Երևանի մի քանի վարչական շրջաններ տրվելու են դաշնակցականներին: Դրանք են` Էրեբունի, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:

6396 | 0
Facebook