Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ հոգում քաղաքական և մասնագիտական ճգնաժամ չկա». Աշոտյանը խոսել է իր պաշտոնանկությունից

15:08, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
«Իմ հոգում քաղաքական և մասնագիտական ճգնաժամ չկա». Աշոտյանը խոսել է իր պաշտոնանկությունից

«Ես չեմ մահացել և տեսանելի ապագայում չեմ մահանալու քաղաքական դաշտում».- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Անդրադառանալով իր պաշտոնանկության լուրերին` նշել է. «Պետք է կյանքը թարմացնել, իսկ ես դեռ երիտասարդ եմ և պատրաստվում եմ այդպիսին մնալ գոնե հոգեբանորեն և մտածելակերպով դեռ երկար տարիներ: Պետք է պատրաստ լինել ճեղքել այդ հարմարավետության գոտին և նոր մարտահրավերներին դիմակայել»:

«Ես այդ էջը իմ թիմով, աշխատանքով այս 7 տարիների ընթացքում բավականին խիտ եմ գրել, և այդ էջը բավականին ծանր է` աշխատանքային ծավալի իմաստով, սակայն թերթել հարկավոր էր, և ես քաղաքական գործընթացների շրջանակներում այդ էջը թերթել եմ հոգեբանորեն: Իրավաբանորեն՝ ոչ, որովհետև դեռ նախարար եմ»,- ասել է նա::

Աշոտյանը հավելել է, որ իր հոգում «քաղաքական և մասնագիտական ճգնաժամ չկա», ընդհակառակը`«հիմա ամենալավ պահն է պատրաստ լինել դուրս գալ կոմֆորտի զոնայից, որտեղ քեզ հաճելի և հարմար է»:

4427 | 2
Facebook