Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը նոր iPhone 5se-ը և iPad Air 3-ը վաճառքի է հանելու մարտին` շնորհանդեսից անմիջապես հետո

15:31, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Apple-ը նոր iPhone 5se-ը և iPad Air 3-ը վաճառքի է հանելու մարտին` շնորհանդեսից անմիջապես հետո

Ամերիկյան Apple կորպորացիան պատրասվում է առաջիկայում սմարթֆոնների և պլանշետների իր նոր մոդելները վաճառքի հանել: Այս մասին գրում է 9to5mac-ը:

Աղբյուրը նշում է, որ ընկերության սմարթֆոնների և պլանշետների նոր մոդելների շնորհանդեսը տեղի է ունենալու այս տարվա մարտի 15-ին, որից ընդամենը երեք օր անց` մարտի 18-ին, կորպորացիան նոր արտադրանքները վաճառքի է հանելու:

Նշվում է, որ ընկերությունը մասնավորապես պատրաստվում է ներկայացնել 4 դյույմ անկյունագծով դիսփլեյով iPhone 5se սմարթֆոնն ու iPad Air 3 պլանշետը:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ սմարթֆոնի այս մոդելը ընկերության կողմից արտադրված iPhone-ների այն սիրահարների համար է նախատեսված, ովքեր ցանկանում են iPhone 6s-ի ու iPhone 6s Plus-ի նման արդյունավետ, սակայն չափերով ավելի փոքր սմարթֆոններ ունենալ: Այսինքն` չափերով iPhone 5se-ն նման կլինի iPhone 5s-ին, սակայն ավելի հզոր կլինի։ Սմարթֆոնը ներկայացվելու է 4 գույներով՝ ոսկեգույն, վարդագույն, արծաթագույն և մոխրագույն։

Ինչ վերաբերում է նոր պլանշետին, ապա նշվում է, որ այն հագեցած է լինելու ավելի պայծառ պատկերներ ստանալու համար նախատեված կատարելագործված տեսախցիկով:
9839 | 0
Facebook