Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը նվիրվում է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին

14:00, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը նվիրվում է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվել են Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները։

Երեկոյի ընթացքում հնչել են Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված «Ասում են, թե…», «ՙԵրազ տեսա», «Դու հասկացար» (խոսք՝ Վահան Տերյանի), «Հիմա հիշում եմ» (խոսք՝ Եղիշե Չարենցի), «Վերհուշ» (խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի) և այլ ռոմանսներ, ինչպես նաև Միրզոյանի Լարային կվարտետ Թեմա և վարիացիաներ, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները։

Նշենք, որ ամեն տարի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրվում է հայ կոմպոզիտորներից մեկի հոբելյանին։ Այս տարի այն նվիրված է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին և կրում է Միրզոյան ֆեստ անվանումը։

3576 | 0
Facebook