Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան չի բացառում Սիրիայի ցամաքային գործողություններին իր մասնակցությունը». Չավուշօղլու

13:30, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
«Թուրքիան չի բացառում Սիրիայի ցամաքային գործողություններին իր մասնակցությունը». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք չեն բացառում Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի ցամաքային գործողություններին, եթե դրանք մեկնարկվեն Սաուդյան Արաբիայի կողմից: Այս մասին գրում է թուրքական Yeni Şafak-ը:

Աղբյուրը նշում է, որ Չավուշօղլուի խոսքերով` Սաուդյան Արաբաիան արդեն իր օդուժի ինքնաթիռներն է ուղարկում Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա և առաջիկայում կարող է նաև Թուրքիա ուղարկել իր զինվորականներին:

Ավելի վաղ թուրքական Sabah թերթը սակայն նշել էր, որ տեղեկությունները, թե իբր Թուրքիան պատրաստվում է մասնակցել Սիրիյում ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:
3745 | 0
Facebook